ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
2012թ. օգոստոսի 13-ին, 78 տարեկան հասակում կյանքից հեռացավ վաստակավոր ֆիզիկոս Մարտիրոս Լորիկյանը: Փորձարար գիտնականի անունը առաջին հերթին կապվում է Հայաստանում միջուկային ֆիզիկայի, տիեզերական ճառագայթների և տարական մասնիկների ֆիզիկայի զարգացման ու Հայաստանում առավել բեղմնավոր շրջանի հետ, երբ Երևանի ֆիզիկայի ինստիտուտում ակադեմիկոս Ալիխանյանի գլխավորությամբ կառուցվեց ԽՍՀՄ ամենամեծ էլեկտրոնային արագացուցիչը:
Իր առաջին քայլերը սկսելով գիտության ասպարեզում՝ Լորիկյանը շատ արագ ձեռք բերեց առանձնակի հայտնիություն՝ որպես մի մասնագետ, ով կարողանում էր բարդ խնդիրներին տալ պարզ ու հասարակ լուծումներ, ինչի համար նրա կոլեգաները ասում էին.«Լորիկյանը տեսնում է այնտեղ, որտեղ մենք չենք տեսնում»:
Իր առաջին աշխարհահռչակ աշխատանքը եղել է ակադեմիկոս Ղարիբյանի հետ անցումային ճառագայթման բացահայտումը և դրա փորձնական հայտնաբերման ուսումնասիրությունը: Հենց անցումային ճառագայթման փորձնական հայտնաբերման աշխատանքները, որոնց մեջ անփոխարինելի էր Լորիկյանի դերը, Երևանի ֆիզիկայի ինստիտուտը դարձրեցին աշխարհահռչակ և առաջավոր գիտական հիմնարկ, իսկ Լորիկյանի աշխատանքները դարձան ինստիտուտի այցեքարտը:
Մարտիրոս Լորիկյանը ունեցել է նաև այլ առաջատար գիտական ուսումնասիրություններ և համաշխարհային գիտական հանրության կողմից ընդունված հաջողություններ: Չերենկովյան ճառագայթումը հայտնաբերող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Պավել Չերենկովը բազմիցս նշել է ֆիզիկայի այդ ոլորտում Լորիկյանի ունեցած ներդրումների մասին:
ԵրՖԻ-ից դուրս գալուց հետո Լորիկյանը զբաղվեց նոր տիպի դետեկտորների ուսումնասիրությամբ և կրկին փայլեց իր տված արդյունքներով: Արդեն շատ արագ կերպով NASA-ն սկսեց ֆինանսավորել նրա ուսումնասիրությունները երկրորդական էմիսիայով փրփուրաձև դետեկտորների ստեղծման ուղղությամբ, որոնցով ինքը զբաղվում էր միջև մահվան օրը: Ավաղ, Լորիկյանին այդ հայտնագործությունը ավարտին հասցնել վիճարկված չեր: Շատերի կարծիքով Լորիկյանի հայտնագործությունները անցումային ճառագայթման ոլորտում պիտի արժանանային Նոբելյան մրցանակի: Մարտիրոս Լորիկյանը տաղանդավոր էր բոլոր ոլորտներում: Նա նաև նկարիչ էր, պոեմներ էր գրում և ամեն ինչի մեջ փիլիսոփայական իմաստ էր ներդնում:
Նարինե Ղազարյան (YerPhI)
In memory of
LORIKYAN
MARTIROS PÉTROS